Բեյրութում Արամ Ա կաթողիկոսը ի աջակցություն դուրս է եկել փողոց
Քիչ առաջ Լիբանանի մայրաքաղաք Բեյրությում հզոր պայթյուն է որոտացել; Ըստ նախնական տեղեկությունների՝ Իսրայելը ռումբ է արձակել Բեյրութում գտնվող պայթուցիկների գործարանի վրա։ Հզոր ալիքից խիստ վնասներ է կրել հայկական Բուրջ Համուդ թաղամասը, հայկական վարժարաններից մեկի պատուհաններն ամբողջությամբ ջարդուփշուր են եղել։ Տեղի հայերը, ինչպես տեղեկացավ Freenews-ը խիստ տագնապած է։ Շատերի բնակարանները նույնպես մեծ վնասներ են կրել։ Ինչպես տեղեկանում ենք Անթիլիասի կաթողիկոսության Ֆեյսբուքյան էջից, Արամ Ա կաթողիկոսը դուրս է եկել և շրջում է Բեյրութի հայկական թաղամասերով:
Կարծիքներ