Դժգոհ պացիենտը կրակոցներ է արձակել Մինեսոտայի կլինիկայում
Մեկ մարդ սպանվել է, չորսը վիրավորվել Մինեսոտայի կլինիկայում հրաձգության հետեւանքով, որը կատարել է բուժումից դժգոհ տղամարդը, հայտնում է AFP-ն:
Ոստիկանները ձերբակալել են կասկածյալին՝ 67-ամյա Գրեգորի Ուլրիխին, որն իրավապահ մարմիններին հայտի էր նախկինում եղած բախումներով:
Նա մտել է Մինեսոտա նահանգի Բուֆալոյի Allina Health Clinic կլինիկա տեղական ժամանակով մոտ 11:00-ին եւ կրակ բացել: Բուֆալոյի ոստիկանապետ Փեթ Բուդկեն մամուլի ասուլիսում ասել է, որ Ուլրիխը դժգոհ էր բուժհաստատությունից:
Star Tribune տեղեկացմամբ՝ կասկածյալը հայտարարել է, որ իրադարձության վայրում ռումբեր կան: Ոստիկանությունից ասել են, որ շենքի խուզարկությամբ «կասկածելի ծանրոց» են հայտնաբերել, այլ սարքեր էլ հայտնաբերվել են հյուրանոցի համարում, որտեղ իջեւանել էր կասկածյալը:
Կարծիքներ