«Օսկար» մրցանակաբաշխությանը կմասնակցեն երկու ամերիկահայ կինոգործիչներ

«Օսկար» մրցանակաբաշխությանը կմասնակցեն երկու ամերիկահայ կինոգործիչներ

Այս տարի «Օսկար» մրցանակաբաշխությանը կպայքարեն երկու ամերիկահայ կինոգործիչներ: Մեդելին Շարաֆյանն իր «Burrow» ֆիլմով կմասնակցի «Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ» անվանակարգում:

Սև Օհանյանը «Judas and the Black Messiah» ֆիլմի գործադիր պրոդյուսերներից մեկն է: Այս ֆիլմն առաջադրվել է ամերիկյան կինոակադեմիայի մրցանակաբաշխության վեց անվանակարգերում, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ»:

«Judas and the Black Messiah» ֆիլմը 2021 թվականի կենսագրական դրամա է:

Ակադեմիայի ակտիվ անդամները բոլոր 23 անվանակարգերում կարող են քվեարկել ապրիլի 15-ից մինչև ապրիլի 20-ը:

«Օսկար» 93-րդ մրցանակաբաշխությունը կհեռարձակվի ապրիլի 25-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում