Էրդողանը պատահական չէր ընտրել հուլիսի 24-ը որպես նամազի օր Սուրբ Սոֆիայում. Կարեն Հովհաննիսյան

Էրդողանը պատահական չէր ընտրել հուլիսի 24-ը որպես նամազի օր Սուրբ Սոֆիայում. Կարեն Հովհաննիսյան

Շատ կարևոր հանգամանք այդպես էլ մնաց ստվերում Թուրքիայում Սուրբ Սոֆիայի տաճարի շուրջ ծավալվող գործողությունների պատճառով։

Էրդողանը պատահական չէր ընտրել հուլիսի 24-ը որպես նամազի օր Սուրբ Սոֆիայում։ Էրդողանը ձգտում է ամեն ինչ անել, որպեսզի ստվերի Աթաթուրքի անունը և պատմության մեջ մնա որպես նոր Թուրքիայի հիմնադիր հայր։

1923թ․-ի հուլիսի 24-ին Թուրքիան ստորագրում է Լոզանի պայմանագիրը, որը թուրքական կողմը միշտ համարում է խաղաղության պայմանագիր։ Ի դեպ, հենց այդ պայմանագրի հիմքով են անտեսում Սևրի դաշնագիրը։

Եթե փորձենք մտնել թուրքական հասարակություն և տեսնենք , թե ինչ տեղի ունեցավ 2020թ․-ի հուլիսի 24-ին, ապա ակնհայտորեն կտեսնենք, որ այս ամենը ոչ թե նրա համար էր, որ Սուրբ Սոֆիան դառնա տաճար, այլ նրա համար, որ մերժում են , ըստ էության, Աթաթուրքին։ Եվ դա կատարվում է Էրդողանի գլխավորությամբ։

Հուլիսի 24-ին Թուրքիայի քաղաքացիները ամեն տարի ուխտագնացության են գնում Աթաթուրքի դամբարանին, իրենց հարգանքի տուրքը մատուցում թուրքական հանրապետության ստեղծման համար, տեղի են ունենում Աթաթուրքին նվիրված բազմաթիվ արարողություններ։

Այս տարի ոչ միայն հուլիսի 24-ի ամենագլխավոր թոփ թեմայով ստվերեցին Աթաթուրքին հիշելու հանգամանքը, այլ նաև արգելեցեին բոլոր այն քաղաքացիներին լինել Աթաթուրքի դամբարանում, ովքեր ամեն դեպքում հիշել և ցանկանում էին գնալ։ Պատճառաբանությունն ավելի քան ծիծաղելի էր։ Կապված թագավարակի համավարկի հետ, արգելեցին դամբարանին մոտ գնալ, մինչդեռ Սուրբ Սոֆիայի տաճարում և շրջակայքում Էրդողանը և ազգայնական Դևլեթ Բահչելին հավաքել էին հազարավոր մարդկանց և նամազ անցկացնում։

Էրդողանը Աթաթուրքին համարում է իրեն մրցակից և բոլոր այն ամսաթվերը, որոնք այս կամ այն կերպ կապ ունեն Աթաթուրքի հետ, չեզոքացվում են Էրդողանի Թուրքիայի համար որևէ կարևոր պատմական իրադարձություն ստեղծելով։ Արդնե ակնհայտ է, որ այսուհետև Թուրքիան հուլիսի 24-ը նշելու է , որպես Սուրբ Սոֆիան մզկիթ վերածելու օր՝ այդ կերպ ստվերելով Լոզանի պայմանագիրը, չնայած այն բանին, որ հենց այդ պայամանգրով ստեղծվեց այսօրվա Թուրքիան։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում