Մելիքսեթ Պողոսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին

Մելիքսեթ Պողոսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին

Հոկտեմբերի 26-ին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին։ Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանի մամուլի ծառայությունից։

Հանդիպմանը մասնակցել են նաեւ մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը, ՄԱԶԾ սոցիալ-տնտեսական ծրագրերի պատասխանատու  Աննա Գյուրջյանը,  բնապահպանական ծրագրերի պատասխանատու Հովհաննես Ղազարյանը, «Կայուն համայնքներ» ծրագրի ղեկավար Արման Վալեսյանը, հանրային կապերի պատասխանատու  Հովհաննես Սարաջյանը։ 

Նաթիա Նացվլիշվիլին մեկ ամիս առաջ է աշխատանքի անցել ՀՀ-ում եւ մարզային այցերն սկսել է Սյունիքից։ Հանդիպումն առաջին հերթին ճանաչողական էր, բացի դրանից, քննարկվել են ՄԱԶԾ-ի համաֆինանսավորմամբ մարզում մինչ այժմ  իրականացված ու այս պահին իրականացվող ծրագրերը, որի համար մարզպետը շնորհակալություն է հայտնել։ Առավել մանրամասնորեն խոսվել է խոշոր ներդրումներից Քաջարանում բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրի մասին, որը սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվում է ՀՀ կառավարություն-UNDP-համայնք համաֆինանսավորմամբ։ Կողմերը նաեւ մտքեր են փոխանակել ապագա համագործակցության մասին՝ յուրաքանչյուրը նշելով իր համար առաջնահերթությունները։
Ըստ պայմանավորվածության առաջիկայում մարզպետարանում տարածք կտրամադրվի Սյունիքում ՄԱԶԾ-ի գործունեության համակարգման համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում