Սևծովյան նավատորմի նորագույն պարեկային նավն առաջին անգամ ծով է դուրս եկել փորձարկման
Սևծովյան նավատորմի համար կառուցված 22160 նախագծի նորագույն պարեկային «Սերգեյ Կոտով» նավն առաջին անգամ ծով է դուրս եկել՝ ծովային փորձարկումներ անցնելու համար։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Սևծովյան նավատորմի մամուլի ծառայությունը։
«Ելքը դեպի Սև ծով տեղի է ունեցել Նովոռոսիյսկի ռազմածովային բազայի ռազմական նավահանգստից, փորձարկումներն իրականացնում է սովորական անձնակազմը գործարանի գործարկման խմբի հետ՝ նավի հիմնական պարամետրերը, նավի բոլոր սարքերը, մեխանիզմները ստուգելու նպատակով։ Սա հանդիսանում են կարևոր փուլերից մեկը՝ մինչև նավի մուտքը ռազմածովային ուժեր, որը նախատեսվում է իրականացնել այս տարվա վերջին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ծովում փորձարկումների առաջին փուլում կենսապահովման համակարգերի, էներգիայի և գոյատևման, ռադիոտեխնիկայի, կապի, օդափոխության և օդորակման, ինչպես նաև նավի արագության, մանևրելու և կայունության ցուցիչները փորձարկվելու են։
Կարծիքներ