Եվրո-2024-ի կազմկոմիտեն ներկայացրել է առաջնության թալիսմանը
Եվրոպայի 2024 թվականի ֆուտբոլի առաջնության կազմկոմիտեն ներկայացրել է առաջնության թալիսմանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի առաջնության մասկոտը` թալիսմանը, արջուկ է: Ըստ տարածված հաղորդագրության՝ թալիսմանը հարգանքի տուրք է մեծ ժողովրդականություն վայելող մանկական խաղալիքներին, որոնք ստեղծվել են Գերմանիայում 20-րդ դարի սկզբին:
Հաջորդ երկու շաբաթներին ընթացքում երկրպագուները հնարավորություն կստանան քվեարկել արջուկի անվանումն ընտրելու համար: Քվեարկության են դրված 4 անուններ` Ալբերտ, Բերնարդ, Բերնհերթ և Հերց ֆոն Բեր: Բոլորի հիմքում գերմաներեն Բեր-արջուկ անվանումն է:
Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնությունը կկայանա Գերմանիայի 10 քաղաքներում, 2024 թվականի հունիսի 14-ից հուլիսի 14-ը:
Կարծիքներ