Իսրայելը համաձայնել է 4 ժամյա դադարների, որ մարդիկ կարողանան փախչել Գազայից. Սպիտակ տուն

Իսրայելը համաձայնել է 4 ժամյա դադարների, որ մարդիկ կարողանան փախչել Գազայից. Սպիտակ տուն

Սպիտակը տունը հայտարարել է, որ Իսրայելը համաձայնել է նոյեմբերի 9-ից օրական 4 ժամով դադարեցնել գործողությունները Գազայի հյուսիսում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:

Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խոսնակ Ջոն Քիրբին ասել է, որ դադարները մարդկանց թույլ կտան դուրս փախչել երկու հումանիտար միջանցքներով: Նա սա որակել է որպես կարևոր առաջին քայլ: 

«Իսրայելցիները մեզ ասել են, որ դադարի ընթացքում այդ տարածքներում ռազմական գործողություններ չեն լինի, և որ այս գործընթացը սկսվում է այսօր»,- ասել է Քիրբին։

Նա հավելել է, որ դադարների գաղափարն ի հայտ է եկել վերջին օրերին ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնյաների միջև քննարկումների արդյունքում, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի բանակցությունների արդյունքում: Դադարի մասին պետք է հաղորդվի 3 ժամ առաջ: 

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով Իսրայելում 1400 մարդ սպանվել է, շուրջ 240 մարդ՝ գերեվարվել։ Գազայի հատվածում Իսրայելի հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 10 500-ը․ նրանց 40 %-ը երեխաներ են։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում