Գարիկ Կարապետյանը դարձել է երիտասարդների աշխարհի չեմպիոն

Գարիկ Կարապետյանը դարձել է երիտասարդների աշխարհի չեմպիոն

Գվադալախարայում ավարտվել է ծանրամարտի Աշխարհի երիտասարդական առաջնությունը։ Գյումրու օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջի ներկայացուցիչ Գարիկ Կարապետյանը, անձնական մարզիչ՝ Ալեքսան Կարապետյան, երկամարտի 378 կգ արդյունքով դարձել է ոսկե մեդալակիր։

Պոկում վարժությունում Գարիկը 175 կգ արդյունքով նվաճել է փոքր ոսկե մեդալ՝ նույն նվաճելով նաև հրում վարժությունում՝ 203 կգ արդյունքով։ Կարապետյանը երկամարտի 378 կգ արդյունքով նվաճել է ոսկե մեդալ։

Նշենք, որ Հայաստանի հավաքականը ծանրամարտի ավարտված Աշխարհի երիտասարդական առաջնությունում նվաճել էր ևս երկու ոսկե մեդալ։ Ավելի վաղ պատվոհարթակի առաջին հորիզոնական էին բարձրացել Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) և Գոռ Սահակյանը (67 կգ)։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում