Հակոբ Սիմիդյանն ընդունել է իրենց բողոքն արտահայտող տնտեսվարողներին
«Նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ իրենց բողոքն արտահայտող տնտեսվարողներին: Հիշեցնենք, որ բողոքի պատճառը Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային պաշարների նվազման և որակի փոփոխության հետ է կապված»։ Այս մասին հայտնում է ՇՄ նախարարի խոսնակ Անի Հակոբյանը:
«Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրային ռեսուրսների հյուծման հետ կապված և ձկնաբուծական տնտեսություններում փակ շրջանառու համակարգերի ներդրման խնդիրների իրավակարգավորման նպատակով «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով սահմանվել է նոր՝ «հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող փակ շրջանառու համակարգ» հասկացություն, իսկ «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվել է իրավական հիմք՝ հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող ձկնաբուծարաններում փակ շրջանառու համակարգի ներդրման կարգի սահմանման համար։ Քննարկմանը մասնակցում են նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ»:
Կարծիքներ