ՄՕԿ-ում քիչ հավանական են համարել Ռուսաստանի՝ Փարիզ-2024-ին մասնակցությունը
Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) նախկին ղեկավար, ՄՕԿ-ի անդամ Քրեյգ Ռիդին գնահատել է ռուս և բելառուս մարզիկների մասնակցության հավանականությունը Փարիզում կայանալիք 2024 թվականի Օլիմպիական խաղերում․
«Հիմա՝ Օլիմպիական խաղերի մեկնարկից մոտ 2 տարի առաջ, խնդիր է առաջացել․ սկսվում է որակավորկան շրջանը, որը պաշտոնապես սահմանել են ֆեդերացիաներն ու ՄՕԿ-ը։ Ֆեդերացիան, որը գործում է հստակ կանոնակարգով, խնդրի առաջ է կանգնում, քանի որ չի կարող ռուս և բելառուս մարզիկներին հրավիրել մասնակցելու միջոցառումներին։
Այդ իսկ պատճառով, առաջին հայացքից, քիչ հավանական է, որ նրանցից որևէ մեկը կանցնի որակավորումը»,- Ռիդիի խոսքերն է փոխանցում The Guardian-ը։
Կարծիքներ