Ճապոնիան սերտորեն կհամակարգի իր գործողությունները ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի հետ՝ ԿԺԴՀ-ի հետ հարաբերությունների համար

Ճապոնիան սերտորեն կհամակարգի իր գործողությունները ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի հետ՝ ԿԺԴՀ-ի հետ հարաբերությունների համար

Ճապոնիան սերտորեն կհամակարգի իր գործողությունները ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի հետ՝ Հյուսիսային Կորեայի հետ հարաբերությունների համար, որպեսզի լուծի Փհենյանի կողմից առեւանգված ճապոնացիների եւ Կորեական թերակղզին ապառազմականացնելու հարցերը: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի կառավարության ավագ ներկայացուցիչ Կացունոբու Կատոն, հայտնում է Reuters-ը:

«Ճապոնիայի, ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի միջեւ սերտ համակարգումը անհրաժեշտ է Հյուսիսային Կորեայի հետ հարաբերություններում եւ տարածաշրջանային կայունությունը պահպանելու համար»,- ասել է Կատոն:

Պատասխանելով այն հարցին, թե ԶԼՄ-ները հայտնում են, որ արտաքին գործերի նախարար Տոշիմիցու Մոտեգին ապրիլին կայցելի Վաշինգտոն՝ հանդիպելու իր ամերիկացի եւ հարավկորեացի գործընկերների հետ, Կատոն ասել է, որ «դեռ որոշում չի կայացվել»:

Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը կհանդիպի Ճապոնիայի ազգային անվտանգության գլխավոր քարտուղար Սիգերու Կիտամուրայի եւ Հարավային Կորեայի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սուհունի հետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում