Դեսպան Բալայանը Ֆլանդրիայի խորհրդարանի նախագահին է ներկայացրել հայ-ադրբեջանական խաղաղության բանակցությունների ընթացքը

Դեսպան Բալայանը Ֆլանդրիայի խորհրդարանի նախագահին է ներկայացրել հայ-ադրբեջանական խաղաղության բանակցությունների ընթացքը

Մարտի 11-ին Բրյուսելում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում ունեցավ Ֆլանդրիայի խորհրդարանի նախագահ Լիսբեթ Հոմանսի հետ։

Այս մասին հայտնում են դեսպանությունից:

Հանդիպմանը դեսպան Բալայանը շնորհակալություն է հայտնել Ֆլանդրիայի խորհրդարանին նախորդ տարվա ընթացքում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևերի ընդունման համար և ընդգծել խորհրդարանի բանաձևերի դրույթների իրականացման կարևորությունը գործադիր մարմինների կողմից։

Երկուստեք մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հարցերի, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցությունների ներկա իրավիճակի, Արցախի էթնիկ զտման, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների և հետագա նպատակների և հեռանկարների մասին։

Դեսպանի խնդրանքով Լիսբեթ Հոմանսը ներկայացրել է Բելգիայում տարբեր մակարդակների ընտրություններից առաջ քաղաքական ուժերի դասավորվածությունը և ընտրական գործընթացների հնարավոր արդյունքները։

Քննարկվել են տնտեսական, մշակութային և կրթական բնագավառներում Հայաստանի և Ֆլանդրիայի միջև փոխգործակցության հարցեր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում