Սարսել քաղաքում անցկացվել են Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ
Ֆրանսիայի Սարսել քաղաքում Հայոց և ասորի ժողովրդի ցեղասպանությունների զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողների, այնուհետև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված այգում տեղադրված խաչքարի և Կոմիտաս վարդապետի կիսանդրու մոտ տեղի են ունեցել ծաղկեպսակների զետեղման հանդիսավոր արարողություններ՝ նվիրված Հայոց և ասորի ժողովրդի ցեղասպանությունների 107-րդ տարելիցին։
Արարողություններին ներկա են եղել Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ Ֆրանսուա Պուպոնին և Դոմինիկ Դա-Սիլվան, Սարսելի քաղաքապետ Պատրիկ Հադդադը, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության դիվանագետներ, Սարսել քաղաքի հայկական և ասորական եկեղեցիների հոգևոր հայրերը, համայնքային և հոգևոր կառույցների, հայ և ասորական համայնքների ներկայացուցիչներ։
Միջոցառումների ավարտին ելույթներով հանդես են եկել պատգամավոր Ֆրանսուա Պուպոնին, Սարսելի քաղաքապետ Պատրիկ Հադդադը, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության կցորդ Շիրազ Հովակիմյանը, ինչպես նաև համայնքային և հոգևոր կառույցների մի շարք ներկայացուցիչներ։
Կարծիքներ