Պերուում հանգուցյալը հուղարկավորության ժամանակ «վերակենդանացել է», սակայն ժամեր անց՝ մահացել (լուսանկարներ, տեսանյութ)

Պերուում հանգուցյալը հուղարկավորության ժամանակ «վերակենդանացել է», սակայն ժամեր անց՝ մահացել (լուսանկարներ, տեսանյութ)

Պերուում կնոջ հուղարկավորությունը ստացել է անհավատալի ընթացք, երբ հանգուցյալը ներսից թակել է դագաղի կափարիչը՝ ասելու, որ ողջ է:

Ինչպես գրում է Daily Mail-ը, ապշահար բարեկամները բացել են դագաղն ու տեսել 36-ամյա Ռոզա Իզաբել Կեսպեդե Կալական բաց աչքերով պառկած է:

Գերեզմանատան աշխատող Խուան Սեգունդո Կախոն պատմել է.«Նա բացեց իր աչքերը և քրտնած էր: Ես անմիջապես գնացի գրասենյակ և զանգահարեցի ոստիկանություն»։

Կնոջն արագ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրան միացրել են կյանքի ապահովման մեքենային:
Սակայն ժամեր անց կնոջ վիճակը կտրուկ վատացել է, ու նա մահացել է:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում