Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Գյումրիում

Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Գյումրիում

Ոստիկանության Մուշի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նոյեմբերի 19-ին Գյումրի քաղաքի Տրդատ Ճարտարապետի փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 28-ամյա Հրաչ Ա.-ն, որը նոյեմբերի 11-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը) հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում