ՀՀ պաշտպանության և ԲՏԱ նախարարները հանդիպել են ռազմարդյունաբերական ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ
Օգոստոսի 20-ին պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել են հայրենական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից:
ԶՈՒ ղեկավար կազմի մասնակցությամբ անցկացված հանդիպմանը քննարկվել է կազմակերպությունների կողմից իրականացվող աշխատանքների կատարողականն ու ժամանակացույցը, գնումների և մրցույթների անցկացման գործընթացում առկա խոչընդոտներն ու դրանց լուծմանը միտված օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը։
Հանդիպման ավարտին Արշակ Կարապետյանը գնումների գործընթացի համար պատասխանատու պաշտոնյաներին հանձնարարել է բացառել հաջորդ տարվա գնումների ծրագրում անճշտությունների, առավել ևս՝ արհեստական խոչընդոտների հնարավոր առկայությունը։
Կարծիքներ