«Արմավիր» ՔԿՀ-ից «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված 57-ամյա տղամարդը մահացել է

«Արմավիր» ՔԿՀ-ից «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված 57-ամյա տղամարդը մահացել է

Հոկտեմբերի 29-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել են, որ հոկտեմբերի 23-ից ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից իրենց մոտ տեղափոխված քաղաքացին մահացել է։

Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 57-ամյա Արմեն Հ.-ն է:

Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում