Պուտինը հատուկ ներկայացուցչի միջոցով ուղերձ է փոխանցել Իրանի նախագահին
Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը Վլադիմիր Պուտինի ուղերձը փոխանցել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին,- հայտնում է իրանական IRNA գործակալությունը։
Նոյեմբերի 1-ին Թեհրան ժամանած ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը հանդիպում է ունեցել ԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ, որի ընթացքում ՎլադիմիրՊուտինի ուղերձը փոխանցել Է Իրանի նախագահին:
Նշվում է, որ Լավրենտևը և Ահմադիանը քննարկել են Մերձավոր Արևելքի տարածաշրջանում վերջին փոփոխությունները, Գազայի հատվածում տիրող իրավիճակը և այդ հարցի շուրջ Թեհրանի և Մոսկվայի համագործակցությունը:
Կարծիքներ