Պահանջում ենք զերծ մնալ զինված ուժերի անունից հայտարարություններ անելուց․ ՀՀ ՊՆ
Հայաստանի զինված ուժերը լիարժեք և պատասխանատվությամբ կատարում են երկրի անվտանգության ապահովման իրենց գործառույթները և, անկախ քաղաքական գործընթացներից, շարունակում են իրենց ծառայությունը հանուն պետության եւ ժողովրդի անվտանգության ապահովման։
Պահանջում ենք զերծ մնալ զինված ուժերի անունից հայտարարություններ անելուց, բանակը չներքաշել քաղաքական պրոցեսների մեջ, երկրի անվտանգությունը չստորադասել սեփական քաղաքական շահերին։
Սիրելի հայրենակիցներ, պաշտպանության նախարարությունը, զինված ուժերը դուրս են քաղաքականությունից եւ հետեւողականորեն շարունակելու են բարեփոխումների իրականացմանն ու պաշտպանության բնագավառի արդիականացմանն ուղղված քայլերը։
ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Կարծիքներ