Ռոնալդուն տուգանվել է ու որակազրկվել

Ռոնալդուն տուգանվել է ու որակազրկվել

Կրիշտիանու Ռոնալդուն պատժվել է աուտիզմով հիվանդ տղայի նկատմամբ ագրեսիվ վերաբերմունքի համար.

Ինչպես փոխանցում է «Արմսպորտը»՝ ապրիլին պորտուգալացին ջարդել էր աուտիզմով հիվանդ տղայի հեռախոսը. Դրվագը տեղի է ունեցել Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի«Մանչեսթեր Յունայթեդ» –  «Էվերթոն» խաղից հետո (0:1): Ավելի ուշ հարձակվողը ներողություն էր խնդրել։

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան 37-ամյա ֆուտբոլիստին որակազրկել է երկու խաղով, տուգանել՝ 50 հազար ֆունտ ստերլինգով և զգուշացում տվել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում