Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը ու ևս 5 հայ ըմբիշներ մեկնարկել են հաղթանակով
Կիևում մեկնարկած ըմբշամարտի միջազգային մրցաշարի առաջին գոտեմարտերում հաղթանակներ են տարել Հրաչյա Պողոսյանը, Մալխաս Ամոյանը, Կարապետ Չալյանը, Արթուր Շահինյանը և Արթուր Ալեքսանյանը։
Ազատ ոճայինների պայքարում Կարեն Զուրաբյանն ու Արման Անդրեասյանը հաղթանակ են տարել, իսկ Գևորգ Թադևոսյանը պարտությամբ է մեկնարկել: Իր երկրորդ գոտեմարտում պարտություն է կրել Հրայր Ալիխանյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանից այս միջազգային մրցաշարին մասնակցում է 23 ըմբիշ՝ 10-ը ազատ ոճային և 13-ը՝ հունահռոմեական ոճի։
Կարծիքներ