Ավստրալիան 770 մլն դոլար կծախսի նորագույն սպառազինությունների մշակման համար

Ավստրալիան 770 մլն դոլար կծախսի նորագույն սպառազինությունների մշակման համար

Ավստրալիայի կառավարությունը 1 միլիարդ ավստրալական դոլար (770 միլիոն դոլար) կծախսի նոր ռազմածովային սպառազինության, ներառյալ մեծ հեռահարության հրթիռների եւ տոպեդների մշակման համար: Այդ մասին հունվարի 25-ին հայտնել Է Reuetrs գործակալությունը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությունը:

«Ավստրալիայի պաշտպանական ներուժի արդիականացման շրջանակում մենք պլանավորում ենք առաջիկա տասնամյակում Ավստրալիայի ռամական նավատորմն ապահովել մեծ հեռահարության արդի հականավային հրթիռներով, «երկիր – օդ» դասի հրթիռներով, տորպեդներով եւ այլ սպառազինությամբ՝ Ավստրալիայի ափերի մոտ ջրատարածքի վերհասկողության պահպանման համար»,- մեջբերում Է գործակալությունը պաշտպանության նախարար Լինդա Ռեյնոլդսի խոսքը: «Այդ նոր պաշտպանական հնարավորությունները կդառնան կասեցնող գործոն, որը կայունություն եւ անվտանգություն կապահովի տարածաշրջանում»,- ընդգծել Է նա: Պաշտպանության ծախսերի ավելացումը կիրականացվի Ավստրալիայի ռազմածովային ուժերի արդիականացման ծրագրին համապատասխան: Պաշտպանության նախարարությունը պլանավորում Է այդ միջոցներն օգտագործել մեծ հեռահարության զենիթահրթիռային համալիրների, ինչպես նաեւ 1,5 հազար կիլոմետր հեռահարության ցամաքային հականավային հրթիռների մշակման համար, ճշտել Է Reuters-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում