9 հանքափոր է զոհվել Չինաստանում հանքի պայթյունի հետեւանքով

9 հանքափոր է զոհվել Չինաստանում հանքի պայթյունի հետեւանքով

9 հանքափոր է զոհվել Չինաստանի Շանդուն նահանգում հանքի պայթյունի հետեւանքով, հաղորդում է BBC-ը:

Ավելի վաղ փրկարարներին հաջողվել է պայթյունից հետո փրկել 11 մարդու:

Յանտայ քաղաքի քաղաքապետ Չեն Ֆեյի խոսքով՝ մեկ հանքափոր անհետ կորած է համարվում:

«Փրկարարները չեն դադարեցրել որոնումներն ու գտել են ծուղակում հայտնված եւս 9 հանքափորի, որոնք, ցավոք, զոհվել են»,-նշել է նա ճեպազրույցի ժամանակ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում