ՀՀ-ում պատվաստվել է 852 հազար քաղաքացի. Առաջին դեղաչափը ստացել է մեծահասակ բնակչության 29,4 %-ը, 2-րդ դեղաչափը՝ 13 %-ը
Հայաստանում այսօրվա դրությամբ արդեն իրականացրել ենք 852 հազար 355 քաղաքացու պատվաստում: Աս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, կառավարության նիստում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նրա խոսքով, առաջին դեղաչափը ստացել է 588 562 քաղաքացի, ինչը 29,4 տոկոսն է, երկրորդ դեղաչափը ստացել է 263 793 քաղաքացի, ինչը մեծահասակ բնակչության 13 տոկոսն է:
«Պետք է ասեմ, որ «Մոդեռնա» պատվաստանյութի ստանալուց հետո մենք փոփոխություն իրականացրեցինք հրամանի մեջ ու 12 տարեկանից բարձր երեխաները եւս հնարավորություն ունեն ստանալ պատվաստում: Իհարկե, դա իրականացվում է ծնողների գրավոր համաձայնությամբ, կա հետաքրքրություն, արդեն մոտ 50 երեխա է պատվաստվել», - ասաց Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ 3100-ից ավելի հոսպիտալացված քաղաքացիների մեջ պատվաստված է ընդամենը 97-ը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե պատվաստված պետք է համարել այն քաղաքացիներին, որոնք երկու դեղաչափն են ստացել:
Կարծիքներ