Գերմանիայում կորոնավիրուսով վարակման ռեկորդային 33 949 դեպք են հայտնաբերել մեկ օրում

Գերմանիայում կորոնավիրուսով վարակման ռեկորդային 33 949 դեպք են հայտնաբերել մեկ օրում

Գերմանիայում կորոնավիրուսով վարակման հաստատված նոր դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 33 949-ով: Դա առավելագույնն Է համավարակի ընթացքում, հետեւում Է Բեռլինի Ռոբերտ Կոխի անվան վիրուսաբանության ինստիտուտի (ենթարկվում Է ԳԴՀ-ի առողջապահության նախարարությանը)՝ նոյեմբերի 4-ին հրապարակված տվյալներից:

Նախորդ հակառեկորդն արձանագրվել Էր 2021 թվականի ապրիլի 22-ին, երբ մեկ օրում հայտնաբերվել Էր վարակման 29 518 դեպք: Կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը 24 ժամում կազմել Է 165: Ընդամենը համավարակի սկզբից Գերմանիայում ախտահարվել Է երկրի 4 672 368 բնակիչ:

Վարակի տարածման յոթնօրյա ինդեքսը (շաբաթվա ընթացքում վարակվածների թիվը 100 հազար բնակչի հաշվով) կազմում Է 154,5:

Մեկ շաբաթ առաջ այն գտնվում Էր 130,2-ի մակարդակում: Յոթ օրվա ընթացքում կորոնավիրուսով հոսպիտալացված հիվանդների թվը 100 հազար բնակչի հաշվով (կարեւոր ցուցիչ հասարակական կյանքի հնարավոր սահմանափակումների համար) կազմում Է 3,62 (մեկ օր առաջ՝ 3,29):

Նոյեմբերի 3-ին ԳԴՀ-ի առողջապահության նախարար Ենս Շպանը հայտարարել Է, որ Գերմանիայում ծայր Է առել համավարակի չորրորդ ալիքը, որը, նրա խոսքով՝ ամենից առաջ «չպատվաստվածների համավարակն Է»:

Շպանը գանգատվել Է բուստերային պատվաստման անբավարար տեմպերից: Նա հայտնել Է, որ առայժմ սոսկ 2 միլիոն մարդ Է Գերմանիայում բուստերային պատվաստում ստացել: Ըստ որում ԳԴՀ-ում (83 միլիոնից փոքր-ինչ ավելի բնակչությամբ) 12 տարեկանից բարձր 16,2 միլիոն մարդ բնավ պատվաստված չԷ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում