Երևան-Սևան ճանապարհին մեքենա է կողաշրջվել. 23-ամյա վարորդն ու 19-ամյա ուղևորը հոսպիտալացվել են

Երևան-Սևան ճանապարհին մեքենա է կողաշրջվել. 23-ամյա վարորդն ու 19-ամյա ուղևորը հոսպիտալացվել են

Հուլիսի 31-ին, ժամը 18։22-ին M-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 56-րդ կմ-ին «Suzuki» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սուրեն Թ․, ծնված 1997 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Դեպքի մասին տեղեկացրել է ՀՀ ԱԻ նախարարությունը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Սուրեն Թ․-ն և ուղևորը (Գոռ Մ․, ծնված 2001 թ.) հոսպիտալացվել են Սևանի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Դեպքի վայր մեկնած ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում