Նարեկ Մկրտչյանն այցելել է Գեղակերտի և Ակնաշենի փոքր տներ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանի և Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանի հետ այցելել է Արմավիրի մարզի Գեղակերտ, Ակնաշեն համայնքներում գտնվող համայնքային փոքր տներ՝ իրականացվող վերանորոգման աշխատանքներին ծանոթանալու նպատակով։
«Լիահույս եմ, որ կենտրոնների շենքային նոր պայմանները հնարավորություն կտան հաշմանդամություն ունեցող անձանց համար ապահովել ընտանեկանին մոտ միջավայր և նպաստել նրանց մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նախարարը:
Կարծիքներ