Եթե դուք ունեք բնակարան, օգտվում եք լիարժեք սնունդից, խմում եք մաքուր ջուր,ապա դուք գտնվում եք փոքրիկ ու արտոնյալ խմբում.Հրանտ Ավետիսյան
Հրանտ Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երկիր մոլորակի բնակչությունը մոտավորապես 7,8 միլիարդ մարդ է։ Մարդկանց մեծ մասի համար դա մեծ թիվ է և վերջ։
Բայց եթե 7,8 միլիարդ մարդուն համարենք 100%, ապա տոկոսային առումով ավելի հասկանալի կլինի։
100% մարդկանցից.
11%- ը գտնվում է Եվրոպայում
5%-ը գտնվում է Հյուսիսային Ամերիկայում
9%-ը գտնվում է Հարավային Ամերիկայում
15%-ը գտնվում է Աֆրիկայում
60%-ը գտնվում է Ասիայում
49%-ը ապրում է գյուղերում
51%-ը ապրում է քաղաքներում
12%-ը խոսում է չինարեն
5%-ը խոսում է իսպաներեն
5%-ը խոսում է անգլերեն
3%-ը խոսում է արաբերեն
3%-ը խոսում է հինդի լեզվով
3%-ը խոսում է բենգալերեն
3%-ը խոսում է պորտուգալերեն
2%-ը խոսում է ռուսերեն
2%-ը խոսում է ճապոներեն
62%-ը խոսում են իրենց մայրենի լեզուներով
77%-ը ունի բնակության վայր
23%-ը անտուն է
21%-ը գերսնվում է
63%-ը կարող է ուտել որքան ուզում է
15%-ը սոված է մնում
48% մարդկանց կյանքի օրական արժեքը կազմում է 2 ԱՄՆ դոլարից պակաս
87%-ին հասու է մաքուր խմելու ջուրը
13%-ը կամ չունի մաքուր խմելու ջուր կամ նրանց հասու է ջրի աղտոտված աղբյուր
75%-ը ունի բջջային հեռախոս
25%-ը չունի բջջային հեռախոս
30%-ը օգտվում է համացանցից
70%-ը չի հնարավորություն չունի համացանցից օգտվելու
7%-ը ստացել է բարձրագույն կրթություն
93%-ը չեն սովորել քոլեջում կամ ԲՈՒՀ-ում
83%-ը գիտեն կարդալ
17%-ը անգրագետ են
33%-ը քրիստոնյա են
22%-ը մուսուլման են
14%-ը հինդուս են
7%-ը բուդդիստ են
12%-ը այլ հավատքների են
12%-ը չունեն կրոնական հավատամք
26%-ը ապրում են 14 տարուց քիչ
66%-ը մահացել են 15-ից մինչև 64 տարեկանը
8%-ը` 65-ից բարձր տարիքում
Եթե դուք ունեք բնակարան, օգտվում եք լիարժեք սնունդից, խմում եք մաքուր ջուր, ունեք բջջային հեռախոս, կարող եք ճամփորդել համացանցում և ավարտել եք քոլեջ կամ ԲՈՒՀ, ուրեմն դուք գտնվում եք փոքրիկ ու արտոնյալ խմբում (7%-ից էլ քիչ կատեգորիայում)։
100% մարդկանցից աշխարհում միայն 8%- ն են կարողանում ապրել մինչև 65 տարեկանը։
Եթե դուք 65 տարեկանից բարձր եք, եղեք գոհ ու երախտապարտ։ Պահպանեք ձեր կյանքը, որսացեք ակնթարթը։ Դուք չեք լքել այս աշխարհը մինչ 65 տարեկանը, ինչպես մարդկանց 92%-ը, ովքեր լքել են ձեզանից առաջ։ Դուք արդեն օրհնված մարդ եք։ Զբաղվեք սեփական առողջության խնդիրներով, դողացեք յուրաքանչյուր րոպեի համար...
Կարծիքներ