«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում առավոտյան կրակոցներ չեն հնչել. պարզաբանում
Պարզաբանում shamshyan.com-ում 03.05.2023թ. հրապարակված «Կրակոցներ Երևանում հայտնի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում» նյութի, դրա հիման վրա արված հրապարակումների առնչությամբ։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում առավոտյան կրակոցներ չեն հնչել։ Կրթահամալիրի Միջին դպրոցի տնօրեն Լուսինե Բուշը ոստիկանություն դիմել է այն հարցով, որ առավոտյան, մինչև պարապմունքների սկսվելը, պատուհաններին նկատել է կրակոցի հետքեր՝ անցքեր։ Ոստիկանության Մալաթիայի բաժնում վարում են հետաքննություն։ Հետաքննության արդյունքները մեզ հայտնի չեն։Այս մասին հայտնում են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից:
Կարծիքներ