Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս են բերել Վերին Խոտանան գյուղի վերջնամասում խափանված բեռնատարը
Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 14-ին, ժամը 14:27-ին տեղեկություն է ստացել, որ Վերին Խոտանան գյուղի վերջնամասում բեռնատար ավտոմեքենան խափանվել է․ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետի մեկ մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ փրկարարները մոտ 1 կմ քարշակել և ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս են բերել «HOVO» մակնիշի ավտոցիստեռնը: Ճանապարհի երկկողմանի երթևեկությունը վերականգնվել է։
Կարծիքներ