Գազայում իսրայելական ուժերի գործողությունների հետևանքով ավելի քան 40,9 հազար մարդ է սպանվել

Գազայում իսրայելական ուժերի գործողությունների հետևանքով ավելի քան 40,9 հազար մարդ է սպանվել

 Ավելի քան 40,9 հազար մարդ է սպանվել Գազայում Իսրայելի կողմից շրջափակված Պաղեստինյան անկլավում ռազմական գործողության մեկնարկից ի վեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Պաղեստինի առողջապահության նախարարությունը։

Նրա տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերից հատվածի տարբեր շրջաններում իսրայելական ուժերի հարձակումների հետևանքով զոհվել է 40 939 մարդ, վիրավորվել՝ 94 616-ը։

Գերատեսչությունը հավելել է, որ միայն երկու օրվա ընթացքում Իսրայելի բանակի կողմից ռմբակոծությունների և գնդակոծությունների ժամանակ սպանվել է 61, վիրավորվել՝ 162 պաղեստինցի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում