Շոլցը վստահեցրել է, որ երկրորդ անգամ կընտրվի Գերմանիայի կանցլերի պաշտոնում
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է 2025 թվականին Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից կառավարության ղեկավարի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու ցանկության մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Շոլցը հայտնել է Tagesspiegel թերթին տված հարցազրույցում:
«Ես խորապես հավատում եմ, որ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն ու ես 2025 թվականին այնքան ուժեղ մանդատ կստանանք, որ կկարողանանք գլխավորել հաջորդ կառավարությունը»,-ասել է նա:
Կարծիքներ