Այսօրվա սարկաստիկ քաղաքական ալեգորիաներս խիստ չդատեք․ Վիլեն Գաբրիելյան

Այսօրվա սարկաստիկ քաղաքական ալեգորիաներս խիստ չդատեք․ Վիլեն Գաբրիելյան

 ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրել է. 

Քանի եկել եմ՝ շարունակեմ: Այսօրվա սարկաստիկ քաղաքական ալեգորիաներս խիստ չդատեք: Մի ազատ օր ունեմ, եղանակն էլ տրամադրում է, վաղվանից այլ ավելի լուրջ հիմնարար աշխատանքներ պիտի անեմ

Եվ այսպես, ենթադրենք ես տարիներ շարունակ պետության բարձրագույն ղեկավարության պաշտոնյաներից մեկի որդին եմ, ով միշտ ստվերում է եղել և վայելել է իր հոր «քրտաջան աշխատանքով ստեղծածը», հետո հայրս պաշտոնը թողներ և նրա ամենավաղեմի ընկերն էլ նրան խափս տալով նստեր այդ պաշտոնին ու քծներ, որից հետո այդ վաղեմի ընկերը կորցներ այդ պաշտոնը և բոլորիս դիզածները վտանգի տակ հայտնվեր:

Ես միանշանակ կփորձեի աջակցել հորս, որպեսզի վերադարձի փորձ անի, մեր անվտանգության նկատառումներից ելնելով, բայց քանի որ այդ փորձը տապալվեց, ապա կմտածեի, որ պետք է արդեն ես մտնեմ քաղաքական գործընթացի մեջ, առավել ևս, որ պատգամավորի թեկնածու արդեն եղել եմ:

Կմնար մեկ հարց՝ ո՞նց։ Եթե ես միշտ եղել եմ հորս ստվերում, նրան էլ ժողովրդի մեծամասնությունն ատում է:

Կմտածեի և կորոշեի, որ նախ պետք է ինչ-որ ձևով սկսեմ դաշտում երևալ, դուրս գալ մարդկանց մեջ, որպեսզի մարդիկ տեսնեն, որ ես մահկանացու եմ, ոչ թե էլիտա, առավել ևս երբ ընտանիքիս որոշ անդամները դա կարող են ապահովել, և ինչը մեծ մասամբ այս ընթացքում էլ արել եմ, հանգմանքների բերումով

Հետո, երբ ծրագիր մինիմումն իրագործեի և իմ անունը և դեմքն արդեն ճանաչելի դառնային ու դրա մեջ այլևս որևէ արտառոց բան չդիտարկվեր, կանցնեի երկրորդ ծրագրին՝ ուժեղ և անվախ կերպար երևալուն։ (փառքդ շատ, որ ժամանակակից վիրտուալ աշխարհում դա բարդ չէ): Սա իմ կերպարի մասով:

Անցնեմ առաջ։ Քանի որ հայրս նենց հրեշավոր կերպար է, որ ինչ էլ անեմ, չեմ կարողանալու մաքրվել իր շղարշից, ապա պետք են ևս երկու բան՝ նախ գտնել թիրախ ու իրեն փորձել սարքել հորիցս վատը, և երկրորդը՝ հասկանալ ո՞րն է այն պաշտոնը, որին ես կարող եմ հավակնել, որպեսզի անգամ այս բազմաթիվ բացերով, որոշ հատվածի մոտ մարսելի լինի:

Եվ այստեղ, իհարկե, որոշակի առումով օգնության է գալիս իրավիճակը՝ այն է պետության շուրջ և ներսում բազմաթիվ մարտահրավերները: Քանի որ ես խելքով եմ և հասկանում եմ, որ չեմ կարող հավակնել ամենաբարձր մակարդակին և փաստացի իշխանափոխության հնարավորությունը մեր ֆեյսով չկա, ապա ընտրում եմ միջինը՝ որոշում եմ աշխատել իմ՝ քաղաքապետի թեկնածության վրա: Բայց կրկին խնդիր ունեմ՝ ընտրություններն առջևում են, իսկ մինչ այդ օրակարգը գալուն դեռ շատ կա, և ինձ ինչ որ ձևով պետք է միշտ երևալ դաշտում: Շարունակել երևալ որպես ուժեղ, հավասարակշիռ, անվախ, լուրջ կերպար (փառքդ շատ ժամանակակից վիրտուալ աշխարհում դա բարդ չէ)։

Եվ կրկին իրավիճակն է փրկության գալիս՝ իրավիճակից ելնելով բռնում եմ մի թեմա, որը փաստացի իմ հետ որևէ կապ չունի, բայց մեծ հնարավորություններ է տալիս իմ հերոսի կերպարը կերտելու, ու թքած` թե այդ ընթացքում չեմ խաղալու մարդկանց հույզերի վրա: Երևանին ի ցույց եմ դնում իմ հայրենասեր կերպարը, Երևանի սրտում դնել եմ տալիս դրոշներ և իր շուրջը կազմակերպում եմ բազմաթիվ գործողություններ, մեկումեջ երևալով, որպեսզի ոչ շատ ասոցացվեմ, ոչ էլ հեռվանամ, իսկ մնացած դերակատարներն իմանան, որ այստեղ ուժեղը ես եմ, որ երբ գա պահը որևէ մեկի մոտ հարց չծագի, թե ով պետք է հավակնի քաղաքապետի թեկնածուի պաշտոնին(իհարկե չհաշված հորս ամենավաղեմի ընկերոջ ախպոր տղերքին(սա փորձել փոխել անիմաստ է, առավելևս, որ բարեկամ ունեն ''մահկանացուն'' խոհանոցում կնքեց)):

Սակայն, քանի որ ես չեմ, չեմ անում:

հ.գ. Ձեզ լավ աշխատանքային տրամադրություն:

Շարունակելի...

Շնորհակալություն ուշադրության համար

հարգանքով՝

նավակ Ճոճողը

Հետևեք մեզ նաև Տելեգրամում