Գնում ենք խիստ խափանման միջոցի. Վարդապետյանը խոսել է Վեդիում անչափահաս քույրերի սեռական բռնության դեպքի մասին

Գնում ենք խիստ խափանման միջոցի. Վարդապետյանը խոսել է Վեդիում անչափահաս քույրերի սեռական բռնության դեպքի մասին

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վստահեցնում է՝ Վեդիում անչափահաս քույրերին սեռական բռնության ենթարկելու դեպքն իրենց ուշադրության ներքո է։

«Վարույթը գտնվում է ՀՀ գլխավոր դատախազության անմիջական ուշադրության ներքո»,- ԱԺ-ում այս մասին հայտարարել է դատախազը:

Վարդապետյանը հավելել է՝ դեպքի մասին տեղեկացել է անմիջապես, երբ դեպքը հանրայնացվել է։

Անդրադառնալով մտահոգություններին, թե ինչու մինչև այժմ այս դեպքով կալանավորված անձ չկա, դատախազն ասել է, որ կարճ ժամանակ հետո խափանման միջոցի վերաբերյալ մտահոգությունը դուրս կգա։

«Այս մասով գնում ենք խիստ խափանման միջոցի»,- ընդգծել է Աննա Վարդապետյանը։

Հիշեցնենք՝ լրագրող Սյուզի Բադոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտարարել էր, թե Վեդիում 2 երեխայի մանկապղծության դեպք է գրանցվել, այնուհետև եղել է վենդետա՝ դանակահարություն, և ՆԳՆ-ն իբր փորձում էր կոծկել դեպքերը:

Ներքին գործերի նախարարությունից հերքել էին այս տեղեկատվությունը՝ նշելով մանրամասներ ու հայտնելով, թե ինչ է եղել իրականում:

Վեդի քաղաքում անչափահաս քույրերի հետ կապված և համացանցում լայն տարածում ստացած տեղեկատվության վերաբերյալ Քննչական կոմիտեն առանձին ներկայացրել էր քրեական վարույթների նախաքննության ընթացքում պարզված որոշակի հանգամանքներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում