ԵԽ նախագահի միջնորդությամբ 10 հայ ռազմագերիներ են վերադարձել. հայտնի են նրանց անունները

ԵԽ նախագահի միջնորդությամբ 10 հայ ռազմագերիներ են վերադարձել. հայտնի են նրանց անունները

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 10 հայ ռազմագերիներ վերադարձել են հայրենիք։

Այս մասին հայտնում է ՀՀ Արտաքին գործերի նախարարության խոսնակ Վահան Հունանյանը՝ հրապարակելով վերադարձած ռազմագերիների անունները:

Նրանք են՝

Գալստյան Հրաչիկ Արամի - 25.01.1990 թ.
Դիլանյան Մկրտիչ Վալիկոյի - 13.11.1982 թ.
Հարությունյան Գագիկ Վալերիի - 10.11.1982 թ.
Պողոսյան Ռադիկ Ռազմիկի - 19.01.1990 թ.
Ղևոնդյան Անդրանիկ Գարեգինի - 16.11.1973 թ.
Նազարյան Արթուր Սիրվենի - 23.11.1978 թ.
Շահինյան Մարատ Ժորայի -  06.01.1977 թ.
Պետրոսյան Սևակ Աղվանի - 14.11.1984 թ.
Ստեփանյան Կառլեն Ռուբիկի - 21.01.1974 թ.
Վասիրլյան Հայկ Լևոնի - 19.10.1984 թ.

 Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ ու մասնակցությամբ դեկտեմբերի 14-ին Բրյուսելում կայացել էր Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում