Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության 130 նոր դեպք է գրանցվել

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության 130 նոր դեպք է գրանցվել

Հայաստանում դեկտեմբերի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 130 նոր դեպք, մահերի թիվը կազմում է 8:

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ առողջացել է 385 քաղաքացի: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 5 811 բուժառու:

Հայաստանում թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 492 հազար 210-ի: Ընդհանուր հաստատված դեպքերի թիվը կազմում է 343 հազար 636, մահերի թիվը՝  հազար 7 899:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում