ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել հեղաշրջում իրականացրած Մյանմայի զինվորականների դեմ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատել է Մյանմայի հեղաշրջման ղեկավարների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հրամանը։ Պատժամիջոցները կտարածվեն զինվորական առաջնորդների, նրանց ընտանիքի անդամների և նրանց հետ կապված ձեռնարկությունների վրա։
BBC-ի փոխանցմամբ՝ նաև քայլեր են ձեռնարկվում, որպեսզի Մյանմայի զինվորական ղեկավարության համար հասանելի չլինի կառավարությանը պատկանող 1 միլիարդ դոլարի չափով գումարը, որը պահվում է ԱՄՆ-ում։
Օրերս Մյանմայի մայրաքաղաք Նեյպիդոյում հեղաշրջման դեմ անցկացվող բողոքի ակցիաներից մեկի ժամանակ կրակել էին մի կնոջ վրա, ով ծանր վիճակում է գտնվում։
Փետրվարի 1-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո տասնյակ հազարավար մարդիկ դուրս են եկել ցույցերի՝ չնայած զանգվածային հավաքների արգելքին և պարեկային ժամին։
ԱՄՆ-ն և մի շարք այլ երկրներ պահանջում են բաց թողնել ձերբակալված քաղաքական առաջնորդներին և ճանաչել խորհրդարականակն ընտրությունների արդյունքները։
Կարծիքներ