Համայնքներին հնարավորություն կտրվի մշակելու և իրականացնելու նպատակային և հասցեական ծրագրեր
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն այսօր առաջին ընթերցմամբ Ազգային Ժողովի քննարկմանն է ներկայացրել «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Այս մասին տեղեկացնում է նախարարության ֆեյսբուքյան էջը:
Գործող օրենքով կարգավորվում են, մասնավորապես, շրջակա միջավայրի վրա առավել վնասակար ազդեցություն ունեցող ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկից ազդակիր համայնքներին տրամադրվող մասհանումների հետ կապված իրավահարաբերությունները:
Անհրաժեշտություն է առաջացել հստակ սահմանել բնապահպանական հիմնախնդիրների լուծմանը և շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ծրագրերում ներառված բնապահպանական և առողջապահական միջոցառումների առավելագույն հնարավոր հստակ ցանկ:
Այն հնարավորություն կտա համայնքներին սահմանափակ միջոցներով մշակելու իրականացնելու առավել նպատակային և հասցեական ծրագրեր:
Նախագիծը գլխադասային հանձնաժողովում ստացել է դրական եզրակացություն:
Կարծիքներ