Չինաստանը Երկրի հեռահար զոնդավորման արբանյակ է արձակել ուղեծիր

Չինաստանը Երկրի հեռահար զոնդավորման արբանյակ է արձակել ուղեծիր

Չինական Kuaizhou-1A հրթիռ-կրիչը հինգշաբթի արձակել է Երկրի հեռակառավարման զոնդավորման «Շիյան-11» արբանյակը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով CCTV-ին։

Մեկնարկը տեղի է ունեցել Ջիուուան տիեզերակայանից (Գանսու նահանգ) Պեկինի ժամանակով 07:41-ին։ Սարքը հաջողությամբ մտել է նշված ուղեծիր:

Արբանյակը կօգտագործվի երկրի մակերեսի դիտարկման, քաղաքային պլանավորման, բերքի գնահատման, աղետների կանխարգելման եւ կառավարման ու այլ նպատակներով:

Kuaizhou-1-ը չինական թեթեւ դասի հրթիռ-կրիչ է, որը նախատեսված է փոքր արբանյակներ արձակելու համար։ Իսկզբանե հրթիռն արձակվում էր Kuaizhou-1 (KZ-1) տարբերակով, ապա սկսեց կիրառվել դրա կատարելագործված մոդիֆիկացիան` Kuaizhou-1A-ն (KZ-1A):

Kuaizhou-1A-ն եռաստիճան պինդվառելիքային հրթիռ-կրիչ է: Շահագործվող տարբերակի երկարությունը (բարձրությունը) մոտ 20 մ է, առավելագույն տրամագիծը՝ 1.4 մ, մեկնարկային քաշը՝ մինչեւ 30 տոննա, բեռնամբարձությունը՝ մինչեւ 300 կգ մերձերկրային ցածր ուղեծիր արձակելիս, իսկ արեգակնային-սինխրոն ուղեծիր` 200-ից մինչեւ 250 կգ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում