Հունաստանում քննարկում են COVID-19-ի հետ կապված որոշ սահմանափակումների վերացման հնարավորությունը
Հունաստանի իշխանությունները քննարկում են COVID-19-ի հետ կապվաշ որոշ սահմանափակումների վերացումը՝ որպես փխրուն տնտեսություն աստիճանական վերակառուցման ծրագրի մաս, հայտարարել է ՆԳ փոխնախարար Ստելիոս Պետսասը, փոխանցում է Reuters-ը:
Նա նշել է, որ դրսում ակտիվ հանգստին նպաստող ավելի տաք ջերմաստիճանը եւ ապրիլին պատվաստումների ավելացման հետ կապված լավատեսությունը թույլ կտան համաճարակաբաններին սահմանափակումների փուլային վերացում առաջարկել: Նրա խոսքով՝ կառավարությունը որոշում կկայացնի ուրբաթ երեկոյան, երբ սահմանափակումները կվերացվեն համաճարակաբանների խմբի առաջարկներից հետո: Նա չի նշել, թե կոնկրետ ինչ սահմանափակումներ են վերացվելու:
Կարծիքներ