ԱԱՏՄ-ն ստուգայցեր է կատարել Վանաձոր, Գյումրի, Իջևան, Կապան, Սիսիան, Աբովյան, Արտաշատ, Արարատ եւ Էջմիածին քաղաքներում
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տարածքային 4 կենտրոնների մասնագետները ոստիկանության հետ համատեղ իրականացրել են ընդհանուր 216 ստուգայց։
Արձանագրվել է 18 խախտում։
Covid-անվտանգության նորմերը դիտարկվել են Վանաձոր, Գյումրի, Իջևան, Կապան, Սիսիան, Աբովյան, Արտաշատ, Արարատ եւ Էջմիածին քաղաքների դպրոցներում, նախադպրոցական հաստատություններում, դեղատներում, գրասենյակներում, առևտրի կենտրոններում, հյուրանոցներում և տնտեսական համանման գործունեություն իրականացնող տնտեսավարողների մոտ, հանրային տրանսպորտում։
Խախտումների դեպքում տրվել են դրանք վերացնելու հանձնարարականներ։
Կարծիքներ