ԱՄՆ-ն Թուրքիային առաջարկել է իր C 400-ներն ուղարկել Ուկրաինա, սակայն Անկարան մերժել է. Չավուշօղլու

ԱՄՆ-ն Թուրքիային առաջարկել է իր C 400-ներն ուղարկել Ուկրաինա, սակայն Անկարան մերժել է. Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է Ուկրաինա C  400 հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկելու ԱՄՆ առաջարկի մասին։ Այս մասին նա հայտարարել է Habertürk-ին տված հարցազրույցում։

Թուրք դիրվանագետի խոսքով՝ Անկարան Վաշինգտոնի առաջարկը մերժել է:

Նրա խոսքով՝ Անկարան բազմիցս տարբեր առաջարկներ է ստացել  С-400-ի վերաբերյալ ԱՄՆ վարչակազմից, և եթե այն համակերպվող լիներ, Վաշինգտոնի հետ ներկայիս խնդիրներ չէր ունենա։

«Մեզ նույնիսկ առաջարկել են դրանք ուղարկել Ուկրաինա, մենք ասացինք, որ դա անհնար է, եղել են նման առաջարկներ»,- հավելել է Չավուշօղլուն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում