Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ պաշտոնանկություն Վարչապետի աշխատակազմում

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ պաշտոնանկություն Վարչապետի աշխատակազմում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 5-ին որոշում է ստորագրել՝ պաշտոնից ազատելով Վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի վճիռների և որոշումների կատարման վարչության պետին։

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Արփինե Հունանի Առաքելյանին 2023 թվականի մայիսի 5-ից ազատել Վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի վճիռների և որոշումների կատարման վարչության պետի պաշտոնից»,- ասվում է որոշման մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում