ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը կրկին կվիրահատվի
«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին ասաց ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանը։ Նա հավելեց, որ ԱԺ նախագահի վիճակը գնահատվում է կայուն, գնում է դեպի ապաքինման: Այս ընթացքում Միրզոյանը մի քանի անգամ վիրահատվել է:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ցուցարարները Կառավարության շենքը ջարդուփշուր անելուց հետո շարժվել էին կառավարական առանձնատներ, որտեղ շրջափակել էին Արարատ Միրզոյանի ավտոմեքենան՝ թույլ չտալով առաջ շարժվել եւ պահանջելով իջնել մեքենայից: Երբ որոշ ժամանակ անց Միրզոյանն իջել էր եւ զգոնության կոչ արել, ակցիայի մասնակիցները, չհետեւելով դրան, հարձակվել էին նրա վրա եւ դաժան ծեծել: Րոպեներ անց արդեն Արարատ Միրզոյանը արնաշաղախ ընկել էր գետնին:
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում 6 անձ է ձերբակալվել:
Կարծիքներ