«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ձոն մայրությանն ու գեղեցկությանը
«Ապրիլի 7-ը ներառվեց մեր ազգային տոնացույցում սկսած 1995-ից։ Տոնը սիրվեց եւ ընկալելի դարձավ մեր հասարակության կողմից, չէ՞ որ այն նվիրված է մայրությանն ու գեղեցկությանը։ Դրանք այն կարեւորագույնն են, որոնք իմաստ եւ արժեք են հաղորդում մեր կյանքին։
Հայերիս համար այս տոնն ունի իր խորհուրդը, քանի որ առնչվում է ոչ միայն մեր քրիստոնեական հավատքին, այլեւ նախաքրիստոնեական արմատներին։ «Մայրերի ափի մեջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը»,- ասում է Գարեգին Նժդեհը: Այս խոսքերի ճշմարտության մեջ մեկ անգամ չէ, որ համոզվել ենք մեր պատմության ընթացքում։ Այսօր էլ՝ մեր ազգին բաժին հասած կորստի ամենածանր բեռն ընկած է մայրերի ուսերին։ Նրանք հայրենիքին են նվիրել իրենց ունեցած ամենաթանկը՝ իրենց ապագան։ Ամենաքիչը, որ կարող ենք անել՝ գլուխ խոնարհելն է այն մայրերի առջեւ, որոնց որդիներն անմահացան մայր հայրենիքի համար պայքարում...»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Կարծիքներ