Գրոսին առայժմ անհնար է համարել Զապորոժիեի ԱԷԿ-ի վերագործարկումը
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին դեռևս անհնար է համարում Զապորոժիեի ատոմակայանի վերագործարկումը, որը Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից հետո անցել է ռուսական ուժերի վերահսկողության տակ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռաֆայել Գրոսին Զապորոժիեի ԱԷԿ-ի անվտանգ շահագործումն ապահովելու հարցը քննարկել է «Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովի հետ, որից հետո հայտարարել է, որ ատոմակայանի վերագործարկումն այս պահին անհնար է։
Կարծիքներ