Ռուսաստանում սկսվել են կատվից ալերգիայի դեմ պատվաստանյութի նախակլինիկական ուսումնասիրությունները
Ռուսաստանում սկսվել են կատվից ալերգիայի կանխարգելման պատվաստանյութի նախակլինիկական հետազոտությունները, դրանք կիրականացվեն բավական արագ։ Այս մասին ասաց Սեչենովի անվան համալսարանի կլինիկական իմունաբանության և ալերգոլոգիայի ամբիոնի վարիչ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Կարաուլովը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սեչենովի համալսարանի թիմը Վիեննայի բժշկական համալսարանի հետ պատվաստանյութ է մշակում: 2021 թվականին նախատեսվում է ավարտել նախակլինիկական ուսումնասիրությունները և անցնել կլինիկական գործընթացին: Եթե բոլոր փորձարկումները հաջող լինեն, ապա կարելի է ակնկալել, որ 2022-ի ամռանը գիտնականները կարող են սկսել պատվաստել կլինիկական փորձարկումների մասնակիցներին:
«Մենք պատրաստ ենք և արդեն սկսել ենք … Առաջին նախաբժշկական փորձարկումները կիրականացվեն բավականին արագ, կհաստատվի ստացված դեղամիջոցի անվտանգությունն ու արդյունավետությունը», – լրագրողներին ասել է Կարաուլովը:
Կարծիքներ