Մբապեն 6-րդ մարզիկն է, որը Instagram-ում ավելի քան 100 մլն հետևորդ ունի

Մբապեն 6-րդ մարզիկն է, որը Instagram-ում ավելի քան 100 մլն հետևորդ ունի

ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն  Instagram-ում արդեն 100 միլիոն հետևորդ ունի:

Ինչպես գրում է armsport.am-ը՝ լրատվամիջոցների տեղեկություններով՝ Մբապեն դարձել է 30-րդ մարդն ու միայն վեցերորդ մարզիկը, ով հասել է այս նշակետին:

Մարզիկներից Մբապեն առաջ է անցել ֆուտբոլիստներ Կրիշտիանու Ռոնալդուից (556 մլն), Լիոնել Մեսսիից (437 մլն) և Նեյմարից (205 մլն), հնդիկ կրիկետիստ Վիրատ Կոհլիից (239 մլն), բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսից (147 մլն)։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում