Հայտնի են սամբոյի պատանիների առաջնության հաղթողները

Հայտնի են սամբոյի պատանիների առաջնության հաղթողները

Մարտի 6-ին Հայաստանի սամբոյի ֆեդերացիան «Դինամո» մարզադահլիճում անցկացրեց պատանիների 2023թ առաջնությունը, որին մասնակցեցին ՀՀ մարզերի, Երևանի, Արցախի 17-ից 18 տարեկան մարզիկ-մարզուհիներ:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը ներկայացրել է առաջնության հաղթողներին:

Աղջիկներ
47 կգ-Էլիզա Ադամյան-Երևան
50 կգ-Ալվարդ Ջուլհակյան-Կոտայք
54 կգ-Մարգարիտա Հարությունյան-Շիրակ
59 կգ-Նելլի Շերեմետևա-Արարատ

Տղաներ
53 կգ-Ալիկ Մեքինյան-Շիրակ
58 կգ-Արմեն Աղումյան-Լոռի
64 կգ-Էրիկ Գյուրջյան-Լոռի
71 կգ-Համլետ Պարսամյան-Շիրակ
79 կգ-Սեյրան Սարուխանյան-Լոռի
88 կգ-Հովհաննես Սահակյան-Շիրակ
98կգ-Էմիլ Ադամյան-Կոտայք
+98կգ-Էրիկ Սաղաթելյան-Լոռի

Նշվում է, որ մարտի 7-ին կկայանա երիտասարդների առաջնությունը, մարտի 8-ին՝ Մարզական սամբոյի տղամարդկանց ու կանանց և Մարտական սամբոյի տղամարդկանց առաջնությունները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում